Ն. Ադոնցի Անվան Սիսիանի Պատմության Թանգարան
1989թ-ին հիմնադրվում է Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը, որը Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղն էր, սակայն այն 1993թ-ին ստացել է ինքնուրույն թանգարանի կարգավիճակ։
Մուտքի դիմաց կարելի է տեսնել Նիկողայոս Ադոնցի հուշարձանը, որի քանդակագործն է Արտաշես Հովսեփյանը։
Թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է միայն Սիսիանի տարածքը։ Թանգարանային ֆոնդը ունի երկու հատված՝ հնագիտություն և ազգագրություն։ Այստեղ կարելի է տեսնել լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր և այլ նմուշներ։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ազգագրության բաժնի գորգարվեստի, տարազի և արհեստների ցուցադրությունները։
Բացի մշտական ցուցադրություններից, թանգարանը կազմակերպում է ժամանակավոր ցուցադրություններ և միջոցառումներ։ Այստեղ կարելի է ծանոթանալ Սյունիքի հարուստ մշակութային ժառանգության հետ։
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:30
Կիրակի՝ 10:00-17:00
Էքսկուրսիաների համար նախօրոք պայմանավորվել։
Հայերեն լեզվով էքսկուրսիայի արժեքը՝ 2000դրամ
Անգլերեն/Ռուսերեն լեզվով էքսկուրսիայի արժեքը՝ 3000դրամ
Մուտքի տոմս - 500դրամ
Օտարերկրացու տոմս - 1000 դրամ։
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է։